«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Նիկոլ» օպերացիայի 1-ին փուլն Արցախում ավարտվեց հազարավոր զոհերով, գերիներով․ «Նիկոլ» օպերացիայի 2-րդ փուլն է մեկնարկել Արցախում

«Նիկոլ» օպերացիայի 1-ին փուլն Արցախում ավարտվեց հազարավոր զոհերով, գերիներով․ «Նիկոլ» օպերացիայի 2-րդ փուլն է մեկնարկել Արցախում
18.04.2023 | 15:37

Յուրաքանչյուր օրվա ավարտին այլևս թթվածին չկա, հավատ, որ ՎԱՂԸ կլինի, պարզապես ՉԿԱ: Այսպես է զգում Արցախում բնակվողների մեծամասնությունը: Այն, որ ադրբեջանի ահաբեկչական գործողությունները սաստկանում են և օղակը Արցախի շուրջ օր օրի սեղմվում է, դա տեսնում և ապրում է յուրաքանչյուրը. ապրում է չկոտրվելով, ձեռքերը ցավեցնելու աստիճան բռունցքած: Սա կյանքի ու մահու կռիվ է, գոյատևման և ոչնչացման կռիվ է, ու շատերը պատրաստ են հանուն գոյատևման անցնել այս սարսափի միջով: Սա իրականության մի մասն է՝ ծա՜նր, բայց գիտակցում, որ թշնամու առջև ծնկելը մեռնելու չափ ԱՄՈԹ է:

Չգիտեմ, որ իրականությունն է անտանելին՝ սա՞, թե այս իրականության մեջ մենակ մնալը կամ ավելի ճիշտ՝ առջևում թշնամի, հետևում՝ անկամք, թույլ ու անգործունյա իշխանություն, որի օրակարգում մեկ հարց է, գլխիկոր կատարել թշնամու շահը սպասարկող ՀՀ իշխանությունների հրահանգները, օգնել ոչնչացնել, հանձնել Արցախը: «Նիկոլ» օպերացիայի 1-ին փուլն Արցախում ավարտվեց հազարավոր զոհերով, գերիներով (որոնց մասին վաղուց մոռացել են) և մեր Հայրենիքի մեծ մասի հանձնումով, և՛ Արցախի, և՛ Հայաստանի:
«Նիկոլ» օպերացիայի 2-րդ փուլն է մեկնարկել Արցախում: Սցենարը չի փոխվել. 2020 թ.-ի ամռանը մի պաշտոնյա հայտարարեց, որ ԱՀ նախագահը իր լիազորությունների մի մասը փոխանցել է իրեն (հայտարարություն սահմանադրական կարգի տապալման մասին):
Հիմա նույն սցենարը 2-րդ փուլում: Սա Նիկոլն է, նրա ձեռագիրը, որի հետ «ստորակետի ճշտությամբ համաձայն է» Արցախի նախագահը: Եվ այս իրականության մեջ «բանան, խնձոր, կարտոֆիլ, բենզին» օպերացիայի իրականացմամբ Արցախի Հանրապետության իշխանությունները հաջողում են շեղել, զբաղեցնել ժողովրդին…մինչև…մինչև իրենց մորթը փրկեն ու վերջնականապես օգնեն ազատվել Արցախից:

Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ. մի բան հաստատ գիտեմ. Հայ հողն է ինձ ծնել ու այն իմն է, ես նրան եմ պարտական…

Դիտվել է՝ 1980

Մեկնաբանություններ